Հայտնի է, որ քաղցրեղենն ու թթու մրգերը վատ են ազդում ատամների առողջության վրա, բայց բրիտանացի ատամնաբույժները նախազգուշացնում են ատամների համար այլ վտանգավոր աղբյուրի՝ ալկոհոլի մասին:
Մասնագետների խոսքով՝ ընդամենը մեկ գավաթ գինին կարող է վնասել ատամները, իսկ քանի որ սպիտակ գինի պարունակում է շատ քայքայիչ թթուներ, նրանք խորհուրդ են տալիս նախընտրությունը տալ կարմիր գինուն:
Թթուն փափկացնում է էմալը, թուլացնում ատամների կառուցվածքը: Երբ էմալը մաքրվում է, դրա տակ գտնվող նյարդերը կարող են բորբոքվել, ինչը հանգեցնում է զգայունակության բարձրացման եւ ցավերի:
Քաղցր լիկյորները եւ տարատեսակ կոկտեյլները, որոնք մեծ քանակությամբ շաքար են պարունակում, բարձրացնում են կարիեսի զարգացման ռիսկը, հաղորդում է Kedem-ը:
Միաժամանակ, ատամնաբույժները նշում են, որ նեխուրն ու պանիրը հրաշալի միջոց են ատամների բնական մաքրման համար: