Հասարակություն 

Բրիտանացի ատամնաբույժները նախազգուշացնում են ատամների համար այլ վտանգավոր աղբյուրի՝ ալկոհոլի մասին

Հայտնի է, որ քաղցրեղենն ու թթու մրգերը վատ են ազդում ատամների առողջության վրա, բայց բրիտանացի ատամնաբույժները նախազգուշացնում են ատամների համար այլ վտանգավոր աղբյուրի՝ ալկոհոլի մասին:


Մասնագետների խոսքով՝ ընդամենը մեկ գավաթ գինին կարող է վնասել ատամները, իսկ քանի որ սպիտակ գինի պարունակում է շատ քայքայիչ թթուներ, նրանք խորհուրդ են տալիս նախընտրությունը տալ կարմիր գինուն:


Թթուն փափկացնում է էմալը, թուլացնում ատամների կառուցվածքը: Երբ էմալը մաքրվում է, դրա տակ գտնվող նյարդերը կարող են բորբոքվել, ինչը հանգեցնում է զգայունակության բարձրացման եւ ցավերի:


Քաղցր լիկյորները եւ տարատեսակ կոկտեյլները, որոնք մեծ քանակությամբ շաքար են պարունակում, բարձրացնում են կարիեսի զարգացման ռիսկը, հաղորդում է Kedem-ը:

Միաժամանակ, ատամնաբույժները նշում են, որ նեխուրն ու պանիրը հրաշալի միջոց են ատամների բնական մաքրման համար:

Նույն շարքից