Ռուսական Корреспондент-ի փոխանցմամբ՝ Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել:
Հատուկ գործողության շրջանակում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, ավտոմեքենաների և բնակարանային ստուգումներ, խուզարկություններ:
Նշվում է, որ հատուկ գործողությունների արդյունքում չի հաջողվել ձերբակալել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնում անցկացրել է հատուկ գործողություն՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: