Հասարակություն 

Բրյուսելում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել

Ռուսական Корреспондент-ի փոխանցմամբ՝ Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել:

Հատուկ գործողության շրջանակում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, ավտոմեքենաների և բնակարանային ստուգումներ, խուզարկություններ:

Նշվում է, որ հատուկ գործողությունների արդյունքում չի հաջողվել ձերբակալել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնում անցկացրել է հատուկ գործողություն՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով:

Նույն շարքից