Հայաստան Քաղաքական գլխավոր 

Գերժամանակակից զենքը ՀՀ-ն կստանա արտոնյալ վարկով և գործարանային գնով. Գ. Մինասյան

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե հանձնաժողովը վարկային համաձայնագրին տվել է դրական եզրակացություն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց համաձայնագրի կետերը, թե վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

«Կցանկանայի իմանալ այդ գործարանային գինը նույն  արտոնյալ գի՞նն է, թե ոչ, այսինքն՝ մենք ստանալու ենք այդ անհրաժեշտ  զենքը նույն գործարանային գնո՞վ»,-հարցրեց նա:

Գագիկ Մինասյանը դրական  պատասխան տվեց. «Այո, ավելին ասեմ,  դա այն գինն է, որ ռուսական  զինվորական համապատասխան գերատեսչությունը գործարանից ստանում է այդ զինատեսակը, այդ նույն գնով էլ  մենք ենք ստանալու այդ գերժամանակակից տեխնիկան»,-ասաց նա:

Նույն շարքից