«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե հանձնաժողովը վարկային համաձայնագրին տվել է դրական եզրակացություն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց համաձայնագրի կետերը, թե վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:
«Կցանկանայի իմանալ այդ գործարանային գինը նույն արտոնյալ գի՞նն է, թե ոչ, այսինքն՝ մենք ստանալու ենք այդ անհրաժեշտ զենքը նույն գործարանային գնո՞վ»,-հարցրեց նա:
Գագիկ Մինասյանը դրական պատասխան տվեց. «Այո, ավելին ասեմ, դա այն գինն է, որ ռուսական զինվորական համապատասխան գերատեսչությունը գործարանից ստանում է այդ զինատեսակը, այդ նույն գնով էլ մենք ենք ստանալու այդ գերժամանակակից տեխնիկան»,-ասաց նա: