ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ով մեղադրվում է մահափորձի մեջ (միջադեպը տեղի է ունեցել 2007 թվականին) ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է կրտսեր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը և նրա համար սահմանել 50 միլիոն դրամի չափով գրավ:
Դատարանի վճռից հետո Հայկի փաստաբանը հայտարարել էր, որ գրավը վճարելու են վերջինիս ընկերները:
Դրանից հետո Սարգսյանի ընկերներից մեկը հայտնել էր, որ անհրաժեշտ գումարը հավաքվում է և շուտով պատրաստ կլինի: