Հասարակություն 

50 միլիոն գրավը վճարվել է. Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն»  ՔԿՀ-ից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ով մեղադրվում է մահափորձի մեջ (միջադեպը տեղի է ունեցել 2007 թվականին) ազատ է արձակվել «Նուբարաշեն»  ՔԿՀ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է կրտսեր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը և նրա համար սահմանել 50 միլիոն դրամի չափով գրավ:

Դատարանի վճռից հետո Հայկի փաստաբանը հայտարարել էր, որ գրավը վճարելու են վերջինիս ընկերները:

Դրանից հետո Սարգսյանի ընկերներից մեկը հայտնել էր, որ անհրաժեշտ գումարը  հավաքվում է և շուտով պատրաստ կլինի:

Նույն շարքից