Նարյան-Մարի մանկապարտեզում սպանված 6-ամյա փոքրիկի մայրը մանրամասներ է պատմել ողբերգական դեպքից։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։
Նրա խոսքերով, մինչ դեպքն ինքը դժգոհություններ չի ունեցել մանկապարտեզի անվտանգության ապահովման որակի վերաբերյալ։ Այդ օրը, դաստիարակը զանգել է իրեն և խնդրել գալ մանկապարտեզ։ Երբ կինը մտել է մանկապարտեզ, նրան թույլ չեն տվել մտնել ննջարան, սակայն կինը մի կերպ մտել է և տեսել իր մահացած փոքրիկին։
Նա նշել է, որ սպանության պահին դաստիարակաները հնարավոր է եղել են ուրիշ սենյակում և թեյ խմելիս են եղել․ «Հիմա նրանք լաց են լինում, երբ ես հարցեր եմ տալիս»,-ասել է կինը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Նարյան-Մար քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզում 36-ամյա բնակիչը դանակահարել է 6 ամյա տղա երեխայի։ Տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և դանակահարել երեխային, ինչի արդյունքում փոքրիկը տեղում մահացել է: Կասկածյալին անմիջապես բերման են ենթարկել։ Պարզվել է, որ նա հարբած է եղել։ Քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փաստի առթիվ։