Նարյան-Մար քաղաքի 36-ամյա բնակիչը դանակահարել է 6 ամյա տղա երեխայի։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Քննչական կոմիետին։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, դեպքը տեղի է ունեցել «Հեքիաթ» մանկապարտեզում։ Տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և դանակահարել երեխային, ինչից արդյունքում փոքրիկը տեղում մահացել է:
Կասկածյալին անմիջապես բերման են ենթարկել։Պարզվել է, որ նա հարբած է եղել։
Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։
Քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փաստի առթիվ։
Քրեական գործ է հարուցվել նաև մանկապարտեզի աշխատակիցների և պահակների անփութության և ծառայությունների մատուցման ոչ բավարար լինելու փաստի կապակցությամբ։