Իրավական 

Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- ասել է Խաչատրյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով:

 

Նույն շարքից