Ազատության հրապարակում արդեն 2-րդ օրն է՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցը:
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով այսօր միայնակ է հացադուլ անում Ազատության հրապարակում, նշել է, որ բոլորը սպասում են հինգշաբթի օրը կայանալիք հավաքին, այդ իսկ պատճառով մարդկանց քանակը սակավաթիվ է:
Դավիթ Սանասարյանի խոսքով`իրենք պետք է քայլ առ քայլ հասնեն նախագահի հրաժարականին:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ հացադուլին որոշ բլոգերներ բացասական են արձագանքել:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել: