Հասարակություն 

Դավիթ Սանասարյանը բացատրում է, թե ինչու Ազատության հրապարակը մարդաշատ չէ

Ազատության հրապարակում արդեն 2-րդ օրն է՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցը:

Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով այսօր միայնակ է  հացադուլ անում Ազատության հրապարակում, նշել է, որ բոլորը սպասում են հինգշաբթի օրը կայանալիք հավաքին, այդ իսկ պատճառով մարդկանց քանակը սակավաթիվ է:

Դավիթ Սանասարյանի խոսքով`իրենք պետք է քայլ առ քայլ հասնեն նախագահի հրաժարականին:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ հացադուլին որոշ բլոգերներ բացասական  են արձագանքել:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:

Նույն շարքից