Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը ճանապարհային երթևեկության խախտումների համար կուտակել է ավելի քան 500 տուգանք։ Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը:
«Եթե այդքան շատ տուգանքներ ունենայի, ինձ երկրից դուրս չէին թողնի: Իսկ ես մեկ ամիս առաջ կնոջս հետ թռչել եմ հանգստանալու, խնդիրներ չեն եղել: Դա ի՞նչ անհեթեթություն է: Եվ չկան նաև ավտոմեքենաները, որոնք ես իբր վարում եմ»,-ասել է Տարասովը։
Ֆուտբոլիստը նշել է նաև, որ ինքն անձամբ չի վարում, ունի անձնական վարորդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարասովը մեկ տարվա մեջ կուտակել է 500 տուգանք, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները: