Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում հանդես եկող 32-ամյա ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը՝ 4 թանկարժեք օտարերկրյա ավտոմեքենայի սեփականատեր է: 2019 թվականին նա կուտակել է 533 տուգանք՝ մոտ կես միլիոն ռուբլիի չափով: Միայն դեկտեմբերին Օլգա Բուզովայի նախկին ամուսինը 30 անգամ անտեսել է երթևեկության կանոնները:
Տարասովի կողմից ամենահաճախ կատարված խախտումներից են՝ «երթուղային տրանսպորտային միջոցների համար նախատեսված գծով երթևեկելը» և «արագության գերազանցումը»: Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը չի վճարել բոլոր տուգանքները և դեռ պարտք է 75 հազար ռուբլի:

Իսկ տուգանքներից մեկի համար, որը մարզիկը ստացել է դեռևս օգոստոս ամսին, կարող է ենթարկվել հասարակական աշխատանքների կամ 15 օր կալանքի: Անցել է ավելի քան 3 ամիս, սակայն Դմիտրին դեռևս չի վճարել արագությունը գերազանցելու համար սահմանված 500 ռուբլին: