Հասարակություն 

Դեպքը պետք է քննվի, պատճառները պետք է պարզվեն. Նիկոլ Փաշինյանը՝ ՍՈւ-25-ի վթարի մասին

Այսօր առավոտից անհանգստացող լուրեր ունեի, որոնք մոտ մեկ ժամ առաջ հաստատվեցին: Արմավիրում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այսօր վթարի ենթարկված ՍՈւ-25 օդանավի և զոհված երկու օդաչուների մասին:

Փաշինյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված սպաների հիշատակը:

Ապա վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դեպքը պետք է քննվի, պատճառները պետք է պարզվեն. «Ես ուզում եմ իմ ցավակցությունները հայտնել մեր զոհված օդաչուների ծառայակիցներին, ընտանիքներին, մտերիմներին»:

 

Նույն շարքից