Այսօր առավոտից անհանգստացող լուրեր ունեի, որոնք մոտ մեկ ժամ առաջ հաստատվեցին: Արմավիրում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այսօր վթարի ենթարկված ՍՈւ-25 օդանավի և զոհված երկու օդաչուների մասին:
Փաշինյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված սպաների հիշատակը:
Ապա վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դեպքը պետք է քննվի, պատճառները պետք է պարզվեն. «Ես ուզում եմ իմ ցավակցությունները հայտնել մեր զոհված օդաչուների ծառայակիցներին, ընտանիքներին, մտերիմներին»: