Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահի հետ

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կհանդիպեի նրա հետ»,- ասել է Թրամփը, երբ լրագրողը հիշեցրել է, որ Պուտինին մի քանի շաբաթից սպասում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստին։

Ավելի վաղ ռուս առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի հնարավոր այցը Նյու Յորք դեռևս ընթացքի մեջ է։

Նույն շարքից