Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես կհանդիպեի նրա հետ»,- ասել է Թրամփը, երբ լրագրողը հիշեցրել է, որ Պուտինին մի քանի շաբաթից սպասում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստին։
Ավելի վաղ ռուս առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի հնարավոր այցը Նյու Յորք դեռևս ընթացքի մեջ է։