Քաղաքական 

Եթե ապականել են այն աթոռը, որի վրա նստում է պետության ղեկավարը, ապա ապականել են Տիգրան Մեծի գահը․ Հակոբյան

«Ճիշտ եմ չէ՞ հասկանում, որ Հայաստանի ղեկավարը Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Հովհաննես Քաջազնունու, Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդն ու գործի շարունակողն է՝ անկախ պատմական դարաշրջանում ղեկավար դառնալու մեթոդական տարբերություններից և ղեկավարի հաստիքի անունից՝ արքա, թագավոր, շահնշահ, առաջին քարտուղար, նախագահ կամ վարչապետ:

Եթե բովանդակային առումով չեմ սխալվում, իսկ կարծես թե հաստատ չեմ սխալվում, ապա երկրի ղեկավարի նստավայրը, գրասենյակը կամ ոնց կուզեք անվանեք, դա հայոց պետականության գլխավոր շենքն է, այլ կերպ ասած՝ արքունիքը:

Եվ ուրեմն, եթե ապականել են արքունիքը և այն աթոռը, որի վրա նստում է պետության ղեկավարը, ապա առնվազն խորհրդանշական դաշտում ապականել են Տիգրան Մեծի գահը:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նույն շարքից