«Ճիշտ եմ չէ՞ հասկանում, որ Հայաստանի ղեկավարը Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Հովհաննես Քաջազնունու, Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդն ու գործի շարունակողն է՝ անկախ պատմական դարաշրջանում ղեկավար դառնալու մեթոդական տարբերություններից և ղեկավարի հաստիքի անունից՝ արքա, թագավոր, շահնշահ, առաջին քարտուղար, նախագահ կամ վարչապետ:
Եթե բովանդակային առումով չեմ սխալվում, իսկ կարծես թե հաստատ չեմ սխալվում, ապա երկրի ղեկավարի նստավայրը, գրասենյակը կամ ոնց կուզեք անվանեք, դա հայոց պետականության գլխավոր շենքն է, այլ կերպ ասած՝ արքունիքը:
Եվ ուրեմն, եթե ապականել են արքունիքը և այն աթոռը, որի վրա նստում է պետության ղեկավարը, ապա առնվազն խորհրդանշական դաշտում ապականել են Տիգրան Մեծի գահը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան