ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի Վիգեն Սարգսյանի ստատուսներին հետևելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԿԳ նախարարը նշեց, որ չի հետևում նախկին պաշտպանության նախարարի ստատուսներին, ով սուր քննադատության էր ենթարկել Երևանի ավագանու ընտրություններում վարչապետի գլխավորած ուժի առաջին համար Հայկ Մարությանին, ով հասարակությանը սևերի ու սպիտակների էր բաժանել ու հայտարարել, որ իրենց դեմ խաղ չկա:
Ինչ վերաբերում է հենց Մարությանի հայտարարությանը, նախարարն ասաց. «Ես էս ազգից գլուխ չեմ հանում: Մի տեղ ասում են թող սև ու սպիտակ լինի (նկատի ունի դպրոցական համազգեստը), մի տեղ ասում են սև ու սպիտակ: Սա կատակ, բայց ես կարծում եմ, որ պարոն Մարությանը պարզաբանում տվել է և լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»,-ասաց պարոն Հարությունյանն ու հեռացավ: