Սեպտեմբերի 2-ին Իմ քայլը դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներթիմային հանդիպման ժամանակ հասարակությանը բաժանեց երկու մասի՝ սևերի և սպիտակների՝ հայտարարելով, որ իրենք սպիտակներն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց հաջողությունը՝ սև են: Բացի դրանից, Կարգին Հայկո անունով հայտնի Հայկ Մարությանը, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց, որ իրենց դեմ խաղ չկա: Տեսանյութը, որը մինչ այդ տարածվել էր, քննադատություններից հետո, տարօրինակ արագությամբ էլ սկսեց հեռացվել ցանցերից: Ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս տեսանյութում:
/Տեսանյութ/ Կարգին Հայկոյի աղմկահարույց ելույթը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ