- Ատամները մաքրել
Ատամները մաքրելու կուլտուրան մարդկանց մոտ զարգացել է 1900-ական թթ.:
Բայց մարդիկ հաճախ չէին լվանում ատամները, ուստի ատամի մածուկի պահանջարկը պակասել էր: Կլոդ Խոպինկսը առաջինն էր, որ նկարահանեց գովազդային տեսահոլովակ, որտեղ սովորեցնում էին, որ օրական երկու անգամ է անհրաժեշտ լվանալ ատամները:
Գովազդի աղջիկը ուներ շատ գեղեցիկ սպիտակ ատամներ, և այնտեղ ասվում էր, եթե ուզում ես ունենալ սպիտակ ատամներ, ապա օրական երկու անգամ լվացեք այն: Այս մեթոդը աշխատեց և մարդիկ սկսեցին օրական երկու անգամ լվանալ ատամները:
2. Նարինջի հյութ խմել
20-րդ դարում կալիֆորնիացի ֆերմերը ցանկանում էր մեծ քանակությամբ նարինջ վաճառել և դիմեց գովազդատու Ալբերտ Լասկերին: Մարդիկ օգտագործում են ցիտրուսներ, բայց ինչպես անել, որ ավելի շատ ուտեն: Լասկերը գովազդեց նարինջի հյութը, հյութը այդքան էլ հայտնի չէր, բայց մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել, երբ գովազդից տեղեկացան, թե ինչքան օգտակար է այն: Որոշ ժամանակ անց Լասկերը սկսեց գովազդել արքայախնձորի հյութը:
3. Թարմ շնչառություն
Թարմ շնչառություն արտահայտությունը մարդկանց մոտ հայտնի դարձավ գովազդից հետո: Listerine ընկերությունը սկսեց գովազդել բերանի խոռոչի համար նախատեսված թարմացնող հեղուկը: Այն աշխատեց և մեծ տարածում գտավ հատկապես կանանց մոտ:
4. Բացիկներ նվիրել
Այսօր ընդունված է բացիկներ նվիրել ցանկացած առիթի ժամանակ, նույնիսկ առանց առիթի: 20-րդ դարում բացիկներ ուղարկում էին փոստով:
Եվ այսպես Ջոնս Խոլը ստեղծեց Hallmark ընկերությունը, որը նախատեսված էր ամերիկացիների համար: Չէ որ ամերիկացիները ուրախ ազգ են և կարող են առանց առիթի բացիկներ նվիրել մեկ մեկու: Նկարահանվեց գովազդ, որտեղ ասվում էր, որ նվերը առանց բացիկի նշանակություն չունի և այն աշխատեց: Մարդկանց մոտ սկսվեց տարածվել այն գաղափարը, որ պետք է մեկ մեկու բացիկներ նվիրեն:
5. Մազ ներկելը
Երկար ժամանակ կար այն կարծրատիպը, որ բարոյական կանայք չեն ներկի իրենց մազերը: 50-ական թթ. ԱՄՆ-ում թույլ էր տրվում դերասաններին և երգչներին ներկել մազերը: 1957թ. գովազդվեց Clairol ներկերը: Գովազդը սկսեց աշխատել և մարդիկ սկսեցին ներկել իրենց մազերը համարելով, որ դրա մեջ վատ բան չկա: