Հասարակություն 

Երևույթներ, որոնք սովորել ենք գովազդի միջոցով

  1. Ատամները մաքրել

Ատամները մաքրելու կուլտուրան մարդկանց մոտ զարգացել է 1900-ական թթ.:  


Բայց մարդիկ հաճախ չէին լվանում ատամները, ուստի ատամի մածուկի պահանջարկը  պակասել էր:  Կլոդ Խոպինկսը առաջինն էր, որ նկարահանեց գովազդային տեսահոլովակ, որտեղ սովորեցնում էին, որ օրական երկու անգամ է անհրաժեշտ լվանալ ատամները: 

Գովազդի աղջիկը ուներ շատ գեղեցիկ սպիտակ ատամներ, և  այնտեղ ասվում էր,  եթե ուզում ես ունենալ սպիտակ ատամներ, ապա օրական երկու անգամ լվացեք այն: Այս մեթոդը աշխատեց և մարդիկ սկսեցին օրական երկու անգամ լվանալ ատամները:

 

2. Նարինջի հյութ խմել


20-րդ դարում  կալիֆորնիացի ֆերմերը ցանկանում էր մեծ քանակությամբ նարինջ վաճառել և դիմեց գովազդատու Ալբերտ Լասկերին: Մարդիկ օգտագործում են ցիտրուսներ, բայց ինչպես անել, որ ավելի շատ ուտեն: Լասկերը գովազդեց նարինջի հյութը, հյութը այդքան էլ հայտնի չէր, բայց մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել, երբ գովազդից տեղեկացան, թե ինչքան օգտակար է այն:  Որոշ ժամանակ անց Լասկերը սկսեց գովազդել արքայախնձորի հյութը:

 

3. Թարմ շնչառություն

Թարմ շնչառություն արտահայտությունը մարդկանց մոտ հայտնի դարձավ գովազդից հետո: Listerine ընկերությունը սկսեց գովազդել բերանի խոռոչի համար նախատեսված թարմացնող հեղուկը: Այն աշխատեց և  մեծ տարածում գտավ հատկապես կանանց մոտ:

 

4. Բացիկներ նվիրել

Այսօր ընդունված է բացիկներ նվիրել ցանկացած առիթի ժամանակ, նույնիսկ առանց առիթի:  20-րդ դարում բացիկներ ուղարկում էին փոստով:


Եվ այսպես  Ջոնս Խոլը ստեղծեց Hallmark ընկերությունը, որը նախատեսված էր ամերիկացիների համար: Չէ որ ամերիկացիները ուրախ ազգ են և կարող են առանց առիթի բացիկներ նվիրել մեկ մեկու: Նկարահանվեց գովազդ, որտեղ ասվում էր, որ նվերը առանց բացիկի նշանակություն չունի և այն աշխատեց: Մարդկանց մոտ սկսվեց տարածվել այն գաղափարը, որ պետք է մեկ մեկու բացիկներ նվիրեն: 


5. Մազ ներկելը

Երկար ժամանակ կար այն կարծրատիպը, որ բարոյական կանայք չեն ներկի իրենց մազերը:  50-ական թթ. ԱՄՆ-ում թույլ էր տրվում  դերասաններին և երգչներին ներկել մազերը:  1957թ. գովազդվեց  Clairol ներկերը:  Գովազդը սկսեց աշխատել և մարդիկ սկսեցին ներկել  իրենց մազերը  համարելով, որ դրա մեջ վատ բան չկա:

 

Նույն շարքից