Հասարակություն 

Էթիկայի հանձնաժողովը մերժել է քննել լրագրողի՝ ընդդեմ Հերմինե Նաղդալյանի ներկայացրած դիմումը

Ազգային ժողովի Էթիկայի հանձանաժողովն այսօր՝ հունիսի 26-ին կայացած դռնփակ նիստի ժամանակ, մերժել է քննություն սկսել լրագրող Արևիկ Իսաջանյանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դեմ ներկայացված դիմումը: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

 

Նրա տեղեկացմամբ, դիմումի  քննումը մերժվել է բավարար հիմքեր չլինելու,ինչպես նաև հարցի`իր իրավասությունների սահմաններում չլինելու պատճառով:

 

Հիշեցնենք, որ լրագրողը հանձնաժողովին դիմել էր հունիսի 12-ին: Նա հունիսի 10-ին մոտեցել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ իր իսկ խոսքով «մի քանի հարց ուղղելու իր սեփականատիրական գործունեության վերաբերյալ»:

«Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը վիրավորել է ինձ՝ լրագրողիս՝ անվանելով «անգրագետ» (որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նաև իմ և տկն Նաղդալյանի զրույցի ձայնագրությունը)»,- ասված է լրագրողի դիմումում:

 

Նույն շարքից