Ազգային ժողովի Էթիկայի հանձանաժողովն այսօր՝ հունիսի 26-ին կայացած դռնփակ նիստի ժամանակ, մերժել է քննություն սկսել լրագրող Արևիկ Իսաջանյանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դեմ ներկայացված դիմումը: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ, դիմումի քննումը մերժվել է բավարար հիմքեր չլինելու,ինչպես նաև հարցի`իր իրավասությունների սահմաններում չլինելու պատճառով:
Հիշեցնենք, որ լրագրողը հանձնաժողովին դիմել էր հունիսի 12-ին: Նա հունիսի 10-ին մոտեցել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ իր իսկ խոսքով «մի քանի հարց ուղղելու իր սեփականատիրական գործունեության վերաբերյալ»:
«Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը վիրավորել է ինձ՝ լրագրողիս՝ անվանելով «անգրագետ» (որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նաև իմ և տկն Նաղդալյանի զրույցի ձայնագրությունը)»,- ասված է լրագրողի դիմումում: