Հասարակություն 

Վաշինգտոնում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքը կմատուցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը

Վաշինգտոնի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը կմատուցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար գերաշնորհ դոկտոր օլաֆ Ֆիքս Թվեյթը: Հյուրերին կողջունի նաև Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Քաթրին Ջեֆերթս Սքորին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր տա ճարի պաշտոնական կայքը, եկեղեցական արարողությունը հիշատակելու է Հայոց ցեղասպանության զոհերին և երախտագիտություն հայտնելու Աստծուն՝ վերապրածների կյանքի և հետագա սերունդների վերածննդի համար:
 

Էկումենիկ արարողությանը մասնակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Ներկա կլինեն նաև այն անհատների ժառանգները, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ փախստականներին ցեղասպանության ընթացքում: Արարողության ընթացքում ցեղասպանության զոհերի ժառանգները երախտագիտություն կհայտնեն այդ դժվար օրերին հայ ժողովրդին օժանդակություն ցուցաբերած անհատների ժառանգներին և հաստատություններին:

Նույն շարքից