Քաղաքական Միջազգային 

Էրդողանը փակ հանդիպում է ունեցել «Համաս»-ի առաջնորդի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պաղեստինի Գազայի հատվածը փաստացի վերահսկող «Համաս» կազմակերպության քաղաքական թեւի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մեկ ժամից ավել տեւած հանդիպումն անցել է փակ դռների հետեւում: Հանդիպման ժամանակ կողմերի միջեւ քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Պաղեստինյան «Համաս» կազմակերպությունը, որը պայքարում է Պաղեստինը որպես անկախ պետություն հռչակելու համար, Արեւմուտքի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կառույց:

Նույն շարքից