Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պաղեստինի Գազայի հատվածը փաստացի վերահսկող «Համաս» կազմակերպության քաղաքական թեւի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մեկ ժամից ավել տեւած հանդիպումն անցել է փակ դռների հետեւում: Հանդիպման ժամանակ կողմերի միջեւ քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Պաղեստինյան «Համաս» կազմակերպությունը, որը պայքարում է Պաղեստինը որպես անկախ պետություն հռչակելու համար, Արեւմուտքի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կառույց: