փետրվարի 18-ին մեկ ժամով դադարեցվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքները: Պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել:
Ներկայումս օդանավակայնն աշխատում է սովորական ռեժիմով: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ չի բացառվում, որ օրվա ընթացքում օդանավակայանը նորից աշխատի խափանումներով:
Նշենք, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել փետրվարի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում իրականացվող մոտ 330 չվերթներ
Խափանումներով է աշխատում նաեւ Ստամբուլի Սաբիհ Գեկչենի անվան օդանավակայանը: