Հասարակություն 

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել մոտ 330 չվերթ

 փետրվարի 18-ին մեկ ժամով դադարեցվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքները: Պատճառը  վատ եղանակային պայմաններն են եղել:

Ներկայումս օդանավակայնն աշխատում է սովորական ռեժիմով: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ չի բացառվում, որ օրվա ընթացքում օդանավակայանը նորից աշխատի խափանումներով:

Նշենք, որ  «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել փետրվարի 18-ից  19-ը ընկած ժամանակահատվածում իրականացվող մոտ 330 չվերթներ 

Խափանումներով է աշխատում նաեւ Ստամբուլի Սաբիհ Գեկչենի անվան օդանավակայանը:

Նույն շարքից