Քաղաքական 

Թուրքական ժողովրդավարությունը վտանգված է. ԱՄՆ պետքարտուղարություն

Վաշինգտոնում անհանգստացած են Թուրքիայի մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պատճառով, այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

«ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի մեջլիսի ավելի քան 100 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի ընդունման պատճառով: Ամերիկյան իշխանությունները վստահ են, որ դա բացասական ազդեցություն է ունենալու երկրում խոսքի ազատության վրա»,-հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներում շարունակում են ուշադիր հետևել վիճահարույց օրինագծի ճակատագրին, որը պետք է որոշի նախագահ Էրդողանը:

«Եթե փոփոխությունն ամեն դեպքում տեղի ունենա, դա լրջորեն կվնասի թուրքական ժողովրդավարությանը»,-ասել է Թոները:

Նույն շարքից