Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական իրադարձություն է անվանել երկրի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:
Նշենք, որ համապատախսան օրինագիծը Թուրքիայի խորհրդարանում ընդունվեց այսօր՝ մայիսի 20-ին, ձայների 376 դեմ և 550 կողմ հարաբերակցությամբ:
«Այսօր պատմական քվեարկություն տեղի ունեցավ: Իմ ժողովուրդը չի ցանկանում խորհրդարանում տեսնել պատգամավորների, ովքեր ահաբեկչական կազմակերպության (Քրդական աշխատավորական կուսակցություն) աջակիցներ են: Նրանք չպետք է այստեղ լինեն»,-հայտարարել է Էրդողանը երկրի հյուսիս-արևելքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Հարկ է նշել, որ ընդունված օրինագծին դեմ է արտահայտվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը: Կուսակցությունը համոզված է, որ այդ օրենքը ծառայելու է հենց իր անդամներին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Հավելենք, որ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության պատգամավոր է նաև Կարո Փալյանը: