Հասարակություն 

Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են. Հերթը հասել է լրագրողներին

Թուրքիայի դատախազությունը թվով 42 լրագրողի ձերբակալության մասին որոշում է կայացրել: Իշխանությունների պնդմամբ, այդ լրագրողները մասնակից են եղել երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, հայտնում է NTV-ն:

Ավելի վաղ Amnesty International ընկերությունը հայտնել էր, որ Թուրքիայում լուրջ կտտանքների են ենթարկվում  նրանք, ովքեր հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում պաշտոական տվյալներով զոհվեց 246 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 2186-ի:

Նույն շարքից