Թուրքիայի դատախազությունը թվով 42 լրագրողի ձերբակալության մասին որոշում է կայացրել: Իշխանությունների պնդմամբ, այդ լրագրողները մասնակից են եղել երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, հայտնում է NTV-ն:
Ավելի վաղ Amnesty International ընկերությունը հայտնել էր, որ Թուրքիայում լուրջ կտտանքների են ենթարկվում նրանք, ովքեր հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում պաշտոական տվյալներով զոհվեց 246 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 2186-ի: