Հելուինը սիրված տոներից է և այս օրվան ամբողջ աշխարհում մարդիկ նախապատրաստվում են մեծ սիրով՝ ծախսում են շատ փող համազգեստ, շորեր, կոնֆետներ , զարդեր գնելու համար: Այս տոնի գլխավոր նպատակը վախենալու կերպար ստեղծելն է և այս օրը նվիրվում է մահացածներին, մի քանի երկրներում Հելուինը նաև հոգևոր օր է համարվում:
Ավստրիայում քնելուց առաջ մարդիկ սեղանի վրա թողնում են հաց, ջուր և վառված լամպ: Այստեղ գտնում են, որ Հելուինի օրը մահացածները վերադառնում են երկիր:

Չինաստանում Հելուինն անվանում են Դեն Ցզե, այստեղ քնելուց առաջ մահացածի նկարի առաջ դնում են կերակուր և ջուր, վառում են կրակ՝ մահացածներին դեպի երկիր ուղղություն ցույց տալու համար:

Անգլիայում երեխաները դդումներ վերցնելով (այնտեղ կոչվում են punkies) և տնից տուն ման գալով՝ փող են հավաքում: Տների առաջ մեծ լույսեր են վառում, որպեսզի վախեցնեն հոգիներին:

Ֆրանսիայում Հելոուինը նվիրված է կյանքից վաղաժամ հեռացածներին: Ֆրանսիացիները վախենալու կերպարներով շրջում են փողոցներում տնից տուն՝ կոնֆետներ հավաքելու համար:

Մարդկանց մեծ մասը Հելուինի հայրենիքը համարում է Իռլանդիան: Այստեղ Հելոուինը նշվում է ինչպես Ամերիկայում՝ մարդիկ ստեղծում են չար կերպարներ, և տնից տուն ման գալով՝ հավաքում կոնֆետներ:

Մեկսիկայում Հելուինն անվանում են Էլ Դիա դե լոս Մուեռտոս, կամ մահացածների օր: Միջոցառումը սկվում է հոկտեմբերի 31-ի երեկոյան և վերջանում նոյեմբերի երկուսին: Այս օրերը մարդիկ անցկացնում են իրենց հարազատների գերեզմանոցներում:

Ճապոնիիայում Հելուինի փոխարեն տոնում են Օբոն տոնը: Այս տոնը նույնպես նվիրված է մահացածներին:

Ֆիլիպիններում այս տոնը նույնպես նվիրված է մահացածներին, մարդիկ տնից տուն գնալով երգեր են երգում և փոխարենը կերակուր վերցնում:

Հելոուինը Շոտլանդիայում 16-րդ դարից նշվում է: Մարդիկ այս օրը գուշակում էին իրենց ապագան, փնտրում իրենց ապագա ամուսիններին, կանանց: Անտառային ոգիների կերպարներով երեխաները ման գալիս և հավաքում կերակուր ու փող:

Ամերիկյան Հելուինն ամենահայտնին է աշխարհում, երեխաները հագնում են վախենալու զգեստներ, դնում սարսափելի դիմակներ և փողոցներում զբոսնելով՝ վախեցնում անցորդներին, իսկ դդումներից վախենալու կերպարներ են ստեղծում, լույս վառում դրանց մեջ և այդ դդումներով զարդարում տներն ու փողոցները:
