Հասարակություն 

Ինչպե՞ս է Հելուինը տոնվում աշխարհի տարբեր երկրներում. լուսանկարներ

Հելուինը սիրված տոներից է և այս օրվան ամբողջ աշխարհում մարդիկ նախապատրաստվում են մեծ սիրով՝ ծախսում են շատ փող համազգեստ, շորեր, կոնֆետներ , զարդեր գնելու համար:  Այս տոնի գլխավոր նպատակը վախենալու կերպար ստեղծելն է և այս օրը նվիրվում է մահացածներին, մի քանի երկրներում Հելուինը նաև հոգևոր օր է համարվում:

 

Ավստրիայում   քնելուց առաջ մարդիկ սեղանի վրա թողնում են հաց, ջուր և վառված լամպ: Այստեղ գտնում են, որ Հելուինի օրը մահացածները վերադառնում են երկիր:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


 

Չինաստանում Հելուինն անվանում են Դեն Ցզե,  այստեղ քնելուց առաջ մահացածի նկարի առաջ դնում են կերակուր և ջուր, վառում են կրակ՝ մահացածներին դեպի երկիր ուղղություն ցույց տալու համար:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)

 

Անգլիայում  երեխաները դդումներ վերցնելով (այնտեղ կոչվում են punkies) և տնից տուն ման գալով՝  փող են հավաքում:  Տների առաջ մեծ լույսեր են վառում, որպեսզի վախեցնեն հոգիներին:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


Ֆրանսիայում  Հելոուինը նվիրված է կյանքից վաղաժամ հեռացածներին: Ֆրանսիացիները վախենալու կերպարներով շրջում են փողոցներում  տնից տուն՝ կոնֆետներ հավաքելու համար:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


 

Մարդկանց մեծ մասը Հելուինի հայրենիքը համարում է  Իռլանդիան:  Այստեղ Հելոուինը նշվում է  ինչպես Ամերիկայում՝ մարդիկ ստեղծում են չար կերպարներ, և տնից տուն ման գալով՝  հավաքում կոնֆետներ:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


Մեկսիկայում  Հելուինն անվանում են Էլ Դիա դե լոս  Մուեռտոս, կամ մահացածների օր: Միջոցառումը  սկվում է հոկտեմբերի 31-ի երեկոյան և վերջանում նոյեմբերի երկուսին:  Այս օրերը մարդիկ անցկացնում են իրենց հարազատների գերեզմանոցներում:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


Ճապոնիիայում  Հելուինի փոխարեն տոնում են Օբոն տոնը:  Այս տոնը նույնպես նվիրված է մահացածներին: 


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


Ֆիլիպիններում այս տոնը նույնպես նվիրված է մահացածներին, մարդիկ տնից տուն գնալով երգեր են երգում և փոխարենը կերակուր վերցնում:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


Հելոուինը Շոտլանդիայում 16-րդ դարից  նշվում է:  Մարդիկ այս օրը գուշակում էին իրենց ապագան, փնտրում իրենց ապագա ամուսիններին, կանանց: Անտառային ոգիների կերպարներով երեխաները ման  գալիս և հավաքում կերակուր ու փող:


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)


Ամերիկյան Հելուինն ամենահայտնին է աշխարհում, երեխաները  հագնում են  վախենալու զգեստներ, դնում սարսափելի դիմակներ և փողոցներում զբոսնելով՝ վախեցնում անցորդներին, իսկ դդումներից վախենալու կերպարներ են ստեղծում, լույս վառում դրանց մեջ և այդ դդումներով զարդարում տներն ու փողոցները: 


Как в разных странах празднуют Хэллоуин (фото)








Նույն շարքից