Հասարակություն 

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը. Արման Հովհաննիսյան

Երգիչ Արման Հովհաննիսյանն իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել , որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»:

Նշենք, որ Հովհաննիսյանն այն գործիչների թվում է, ովքեր ստորագրել են հայտարարության տակ՝ խնդրելով փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը:

Նույն շարքից