Երգիչ Արման Հովհաննիսյանն իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել , որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»:
Նշենք, որ Հովհաննիսյանն այն գործիչների թվում է, ովքեր ստորագրել են հայտարարության տակ՝ խնդրելով փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը: