Քաղաքական Միջազգային 

Իրաքում ցույցերի հետևանքով կան 2 զոհ և տասնյակ տուժածներ

Իրաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որի հետևանքով տուժել է 25 մարդ:

Կենտրոնական բանկի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով էլ ուժայինները կրակ են բացել՝ սպանելով բանկի 2 աշխատակցի: Մեկ մարդ էլ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ Իրաքում ցույցերը սկսվել են հոկտեմբեր ամսվա սկզբից: Բնակչությունը ոտքի է ելել ընդդեմ գործազրկության, կաշառակերության և կյանքի վատ պայմանների՝ պահանջելով գործող կառավարության հրաժարականը:

Նույն շարքից