Իրաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որի հետևանքով տուժել է 25 մարդ:
Կենտրոնական բանկի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով էլ ուժայինները կրակ են բացել՝ սպանելով բանկի 2 աշխատակցի: Մեկ մարդ էլ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ Իրաքում ցույցերը սկսվել են հոկտեմբեր ամսվա սկզբից: Բնակչությունը ոտքի է ելել ընդդեմ գործազրկության, կաշառակերության և կյանքի վատ պայմանների՝ պահանջելով գործող կառավարության հրաժարականը: