Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի մոտ գտնվող իր նստավայրում ընդունել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին: Լուկաշենկոն հյուրի համար կարճատև էքսկուրսիա է արել, ծանոթացրել բելառուսական գյուղտեխնիկայի որոշ օրինակների հետ և սովորեցրել խոտհունձի հմտությունները: