«ՀՀ առաջին նախագահը միշտ էլ հանդես է գալիս տարբեր ոլորտների վերլուծություններով: Այս վերլուծության մեջ նույնպես տարբեր ոլորտների անդրադարձ կար, ես Լևոն Տեր- Պետրոսյանի ասած շատ մեկնաբանությունների հետ համաձայն եմ, սակայն չեմ ուզում այժմ խորը մեկնաբանություն տալ այդ առիթով»,- այս մասին այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հարցին՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի արած մեկնաբանությունները վերաբերում էին նաև 4 քաղաքական ուժերի գործունեությանը, նա ասաց. «Ես ՀՀ առաջին նախագահի վերլուծությունը չեմ կապում քառյակի գործունեության հետ: 4 քաղաքական ուժերի օրակարգում այդ խնդիրները դրված չեն, և ես կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը, լինելով ՀՀ առաջին նախագահը և լուրջ քաղաքական գործիչ, իրավունք ունի այդպիսի վերլուծություններ անել: Քառյակի օրակարգում լուրջ խնդիրներ են ներառված, որոնք կառավարության առջև կդրվեն, և ամեն ինչ կարվի դրանք կյանքի կոչելու համար»: