Քաղաքական 

Լևոն Տեր- Պետրոսյանի արած շատ մեկնաբանությունների հետ համաձայն եմ. Միքայել Մելքումյան

 «ՀՀ առաջին նախագահը միշտ էլ  հանդես է գալիս տարբեր ոլորտների վերլուծություններով: Այս վերլուծության մեջ նույնպես տարբեր ոլորտների անդրադարձ կար,  ես Լևոն Տեր- Պետրոսյանի ասած  շատ մեկնաբանությունների հետ համաձայն եմ, սակայն չեմ ուզում այժմ  խորը մեկնաբանություն տալ այդ առիթով»,- այս մասին այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

 

 Հարցին՝ արդյոք  Լևոն Տեր-Պետրոսյանի արած մեկնաբանությունները վերաբերում էին նաև 4 քաղաքական ուժերի գործունեությանը,  նա ասաց. «Ես ՀՀ առաջին նախագահի վերլուծությունը չեմ կապում քառյակի գործունեության հետ: 4 քաղաքական ուժերի  օրակարգում այդ խնդիրները դրված չեն, և ես կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը, լինելով ՀՀ առաջին նախագահը և լուրջ քաղաքական գործիչ,   իրավունք ունի այդպիսի վերլուծություններ անել: Քառյակի օրակարգում լուրջ խնդիրներ են ներառված, որոնք կառավարության առջև կդրվեն,  և ամեն ինչ կարվի  դրանք կյանքի կոչելու համար»: 

Նույն շարքից