Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում՝ ժողովուրդ-իշխանություն կապն է ավելի ամրապնդվելու. Մ. Մինասյան

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը ասաց, որ խրհրդարանական կառավարման համակարգը ՀՀ_ին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնել:

«Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- ասաց Մինասյանը:

Խոսելով կոալիցիոն համակարգի մասին պատգամավորը ասաց.«ՀՀԿ-ն առանց կոալիցիայի էլ ունի համապատասխան քանակի ձայն: Եթե մարդիկ կոալիցիայից դուրս են գալիս, իրենց գործն է»:

Մինասյանը կարևորելով կուսակցությունների դերը՝ նշեց, որ Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում յուրաքանչյուր օղակ կունենա իր գործառույթները:

«Այս պարագայում` ոչ միան կուսակցություններն են ուժեղանալու, այլ նաև ժողովուրդ-իշխանություն կապն է ավելի ամրապնդվելու»,- վստահեցրեց Մինասյանը:

Նույն շարքից