Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը ասաց, որ խրհրդարանական կառավարման համակարգը ՀՀ_ին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնել:
«Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- ասաց Մինասյանը:
Խոսելով կոալիցիոն համակարգի մասին պատգամավորը ասաց.«ՀՀԿ-ն առանց կոալիցիայի էլ ունի համապատասխան քանակի ձայն: Եթե մարդիկ կոալիցիայից դուրս են գալիս, իրենց գործն է»:
Մինասյանը կարևորելով կուսակցությունների դերը՝ նշեց, որ Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում յուրաքանչյուր օղակ կունենա իր գործառույթները:
«Այս պարագայում` ոչ միան կուսակցություններն են ուժեղանալու, այլ նաև ժողովուրդ-իշխանություն կապն է ավելի ամրապնդվելու»,- վստահեցրեց Մինասյանը: