Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ավստրալիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել Մելբուռնում նախատեսվող ահաբեկչական գործողությունը:
Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 17-ամյա ավստրալիացի երիտասարդը, որի բնակարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ինքաշեն պայթուցիկ նյութեր:
Բացի այդ, երեք ինքնաշեն ռումբ նա պահ է տվել մոտակա զբոսայգու թաքստոցում:
Ոստիկանությունը դեռեւս չի հրապարակել մեղադրյալի ինքնությունը, շարունակվում է հետաքննություն գործի հանգամանքների բացահայտման ուղղությամբ: