Հասարակություն 

Ավստրալիացի անչափահասը փորձել է ահաբեկչություն իրականացնել. Տեսանյութ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ավստրալիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել Մելբուռնում նախատեսվող ահաբեկչական գործողությունը:

 

Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 17-ամյա ավստրալիացի երիտասարդը, որի բնակարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ինքաշեն պայթուցիկ նյութեր:

Բացի այդ, երեք ինքնաշեն ռումբ նա պահ է տվել մոտակա զբոսայգու թաքստոցում:

 

Ոստիկանությունը դեռեւս չի հրապարակել մեղադրյալի ինքնությունը, շարունակվում է հետաքննություն գործի հանգամանքների բացահայտման ուղղությամբ:

 

 

 

Նույն շարքից