Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Դիպիկա Պադուկան սկսել է մեծ թվով սպառնալիքներ ստանալ լեգենդար հնդիկ թագուհի Ռանի Պադմինիի մասին ֆիլմում նկարահանվելուց հետո:
Դերասանուհին մարմնավորել է հենց թագուհուն:
Աջ ծայրահեղականները և մի քանի այլ խմբավորումներ սպառնում են սպանել դերասանուհուն: Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում, այրում սիրված դերասանուհու լուսանկարները և կոչ անում չցուցադրել ֆիլմը, որը հանդիսատեսի դատին պետք է հանձնվեր դեկտեմբերի 1-ին, սակայն պրոդյուսերների որոշմամբ ավելի ուշ կբարձրանա լայն էկրաններին:
Ծայրահեղականներին դուր չի եկել այն, որ ֆիլմում, նրանց պնդմամբ, խեղաթյուրվել են պատմության որոշ մանրամասները:
Բանը հասել է նրան, որ դերասանուհու գլխի համար 770 հազար դոլար են խոստացել: